«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի հեռանկարային բաղադրիչ

Jun 16 - Jul 16 | Երևան, Armenia

http://www.hti.am
Neruzh is a government programme with an overall objective of supporting Armenia’s startup ecosystem through the promotion of repatriation of Armenian entrepreneurial minds established in Diaspora.

About this Program

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, որոնցից յուրաքանչյուրը թիրախավորում է պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլ:

Ծրագրի հեռանկարային բաղադրիչով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակ ունի արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը և նպաստելու դրանց՝ շուկա մուտք գործելուն:

Հեռանկարային բաղադրիչով ծրագրին կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն իրավաբանական անձինք, որոնք
- Հայտը ներկայացնելու պահին ծավալել են առնվազն 1 տարվա տնտեսական գործունեություն
- իրականացնում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պետական աջակցության ենթակա գործունեության տեսակ(ներ)ը և (կամ) գործում են սույն հրավերի հավելված 5-ով սահմանված ոլորտներում
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չեն ստացել դրամաշնորհ(ներ) (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից (այդ թվում՝ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունների միջնորդությամբ)
- պատրաստ են մրցույթի երկրորդ փուլ անցնելու դեպքում գործարար ներկայացմամբ հանդես գալ Հանրային հեռուստաընկերության նկարահանման հրապարակում մյուս մասնակիցների հետ միասին և տալ համաձայնություն բանավոր ներկայացումը հեռարձակելու հեռուստաընկերության եթերում
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն ժամկետանց պարտավորություններ, որը գերազանցում է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով չեն ճանաչվել սնանկ
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք մասնակցություն չեն ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրերի պլանավորման և իրականացման աշխատանքներում
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք չեն ներգրավվել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված է

Industries

Aerospace, Agriculture, Biotechnology, Business Products, Business Services +35 more