«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի բեկումնային բաղադրիչ
Jun 16 - Jul 16 | Երևան, Հայաստան
http://www.hti.amAbout this Program
«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, որոնցից յուրաքանչյուրը թիրախավորում է պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլ:
Ծրագրի բեկումնային բաղադրիչով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:
Բեկումնային բաղադրիչով ծրագրին կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն իրավաբանական անձինք, որոնք
- Հայտը ներկայացնելու պահին ծավալել են առնվազն 3 տարվա տնտեսական գործունեություն
- իրականացնում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պետական աջակցության ենթակա գործունեության տեսակ(ներ)ը և (կամ) գործում են սույն հրավերի հավելված 5-ով սահմանված ոլորտներում
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չեն ստացել դրամաշնորհ(ներ) (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից (այդ թվում՝ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունների միջնորդությամբ)
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն ժամկետանց պարտավորություններ, որը գերազանցում է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով չեն ճանաչվել սնանկ
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք մասնակցություն չեն ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրերի պլանավորման և իրականացման աշխատանքներում
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք չեն ներգրավվել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված է։
Industries
Aerospace, Agriculture, Biotechnology, Business Products, Business Services , Chemicals and Chemical Products, Clean Technology, Computers and Peripherals, Construction, Consulting, Consumer Products, Consumer Services, Digital Marketing, Education, Electronics / Instrumentation, Fashion, Financial Services, Fintech, Gaming, Healthcare Services, Industrial/Energy, Internet / Web Services, IT Services, Lifestyle, Maritime/Shipping, Marketing / Advertising, Media and Entertainment, Medical Devices and Equipment, Mobile, Nanotechnology, Networking and Equipment, Other, Retailing / Distribution, Robotics, Security, Semiconductors, Software, Telecommunications, Transportation, Travel - show less +35 more